News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հորդառատ անձրեւներից առաջացած սողանքավտանգ իրավիճակի եւ Թերեք գետի վարարման պատճառով հունիսի 23-ից  փակվել է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը, որը փակ կմնա եւս 10 օր:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունի տարածած հաղորդագրության մեջ նաեւ նշվում է.

«Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից  ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը տեղեկացրել են, որ ստեղծվել է օպերատիվ խումբ, որը տեղում ուսումնասիրելով   իրավիճակը   հայտնել է, որ  ճանապարհի վերականգնողական աշխատանքները կտեւեն ավելի քան 10-ը օր:

Նշենք, որ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը մշտապես կապի մեջ է բոլոր փոխադրող ընկերությունների հետ, նախարարության կողմից նրանց առաջարկվել է օգնություն, օժանդակություն, նաեւ՝ փոխադրումը լաստանավերով շարունակելու  Փոթիի եւ Բաթումիի նավահանգիստներից։

Մեր ունեցած տեղեկություններով՝ երեկվա դրությամբ Բաթումիից դեպի Նովոռոսիյսկ է  ուղեւորվել 100 ավտոմեքենա տարողությամբ լաստանավ, որի վրա շուրջ 55 մեքենա հայկական համարներով է եղել:

Փոթիի նավահանգստից պատրաստվում է շարժվել եւս մեկ լաստանավ՝ 50 ավտոմեքենա տարողությամբ:

Փչացող բեռներով բոլոր ավտոմեքենաները Լարսից  արդեն շարժվել են դեպի Բաթումիի եւ  Փոթիի նավահանգիստներ։

Այն փոխադրողները, ովքեր  հրաժարվել են  լաստանավով շարունակելու ճանապարհը, Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի եւ ոստիկանության աշխատակիցները  ուղեկցել են դեպի անվտանգ կայանատեղիներ:

Ներկայում ինտենսիվ աշխատանքներ են ընթանում ճանապարհն օր առաջ բացելու ուղղությամբ։ Վրաց ճանապարհաշինարարներին հաջողվել է գետի հունը մի փոքր փոխել, ինչը հուսադրող է, եւ հնարավոր է, որ այսօրվա ընթացքում արդեն սկսվեն ճանապարհի վերականգնման աշխատանքները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ