News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ոստիկանության տեսուչները ենթարկվել են կարգապահական տույժերի եւ ազատվել զբաղեցրած պաշտոններից առանց ղեկավարությանը զեկուցելու ծառայության նշանակված երթուղուց շեղվելու համար:

Ոստիկանների գործողությունները պարզվել են ներքին անվտանգության վարչությունում կատարված ծառայողական քննության արդյունքում, որի համար հիմք է դարձել մամուլի այն հրապարակումը, որ Երեւան-Սեւան մայրուղու Կոտայքի մարզի Ֆանտան գյուղ տանող խաչմերուկի հատվածում ոստիկանները դարանակալել են գաճաճ թփերի հետեւում, որպեսզի տեսանելի չլինեն անցնող տրանսպորտային միջոցների վարորդներին:

Ոստտիկանության տարածած հաղորդագրությունում ասվում է, որ ծառայողական քննությամբ պարզվել է, որ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի ծառայողներ,  ոստիկանության մայոր Ա. Ֆարադյանը եւ նույն դասակի տեսուչ, ոստիկանության կապիտան Գ. Ավագյանը, ըստ սահմանված գրաֆիկի, 2016թ. հունիսի  4-ին, ժամը 8:00-ից 16:00-ն ընկած ժամանակահատվածում, ընդգրկված լինելով ծառայության այլ երթուղում, առանց ղեկավարությանը զեկուցելու, ինքնակամ շեղվել են նշանակված երթուղուց, ինչով խախտել են ՀՀ կառավարության 2006թ. նոյեմբերի 23-ի «Ճանապարհապարեկային ծառայության իրականացման կարգը սահմանելու մասին» որոշման 13-րդ կետի «բ» ենթակետի պահանջները:

«Այսինքն` ոստիկանության մայոր Ա. Ֆարադյանը  եւ  ոստիկանության  կապիտան   Գ.Ավագյանը ոչ պատշաճ են իրականացրել իրենց ծառայողական պարտականությունները՝ կատարելով արարք, որը նախատեսված է «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասով:

Նրանք ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի 2016 թ. հունիսի 27-ի հրամանով ենթարկվել են կարգապահական տույժի` հայտարարվել է «նկատողություն»:

Միաժամանակ, ոստիկանության պետի մեկ այլ հրամանով՝ Ա. Ֆարադյանը և Գ. Ավագյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններից և գրանցվել կադրերի ռեզերվում՝ ճանապարհային ոստիկանությունում նրանց հետագա ծառայության ոչ նպատակահարմար լինելու պատճառաբանությամբ»,- նշված է հաղորդագրությունում:

Նշենք, որ խոսքը հraparak.am ինտերնետային կայքի «Որտեղ է թաքնված «գաիշնիկը». ահա նա» վերտառությամբ հրապարակման մասին է:

Տպել
Ամենաշատ