News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Միջուկային անվտանգության կարգավորողների եվրոպական խմբի փորձագետները գնահատել են Հայկական ատոմային էլեկտրակայանի ռիսկերն ու անվտանգությունը:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունից հայտնում են, թե Փորձագիտական գնահատումը կատարվեց ս.թ. հունիսի 21-ից 22-ը Հայաստանում:

10 փորձագետներից կազմված փորձագիտական խմբի կազմում էին Միջուկային անվտանգության կարգավորողների եվրոպական խմբի կողմից առաջադրված 8 ԵՄ անդամ պետությունների ներկայացուցիչներ ու Եվրոպական հանձնաժողովի 2 աշխատակիցներ: Փորձագիտական գնահատման մանրամասներին կարող են ծանոթանալ Միջուկային անվտանգության կարգավորողների եվրոպական խմբի կայքէջում:

Միջուկային անվտանգությունը Եվրոպական միության առաջնահերթ ուղղություններից է: Ֆուկուշիմայի 2011 թվականի միջուկային վթարից հետո ԵՄ-ն դարձավ աշխարհում միջուկային ռեակտորների նկատմամբ ռիսկերի եւ անվտանգության համապարփակ գնահատման՝ միջուկային սթրես-թեստերի իրականացման առաջատարը:

Հանձնակատար Օթինգերի հետ 2011թ.-ի հունիսի 23-ին տեղի ունեցած հանդիպման արդյունքը եղավ այն, որ Հայսատանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Խորվաթիայի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Շվեյցարիայի Համադաշնության, Թուրքիայի Հանրապետության եւ Ուկրաինայի էներգետիկայի փոխնախարարները, Էներգետիկայի նախարարությունների եւ էներգետիկայի ոլորտի պետական մարմինների ավագ ներկայացուցիչները, Եվրամիության հետ համագործակցությամբ հաստատեցին իրենց պատրաստակամությունը կամավորականության սկզբունքով ռիսկերի եւ անվտանգության համապարփակ գնահատում՝ միջուկային սթրես- թեստեր նախաձեռնելու ուղղությամբ ՝ հաշվի առնելով Եվրոպական հանձնաժողովի եւ Միջուկային անվտանգության կարգավորողների Եվրոպական խմբի միջեւ 2011 թվականի մայիսի 24-ին համաձայնեցված առանձնահատկությունները:

Այդ ժամանակ Հայաստանը դեռեւս պատրաստ չէր անմիջական մասնակցություն ունենալ ԵՄ միջուկային սթրես թեստթերին, ինչպես դա արեցին Ուկրաինան կամ Շվեյցարիան:

Այնուամենայնիվ, Եվրոպական հանձնաժողովի «Միջուկային անվտանգության համագործակության գործիքի» շրջանակներում ֆինանսավորվող երկու ծրագրերի իրականացման շնորհիվ Մեծամոր ՀԱԷԿ-ն ու Միջուկային ոլորտը կարգավորող հայկական մարմինը նախաձեռնեցին միջուկային սթրես-թեստերի վերաբերյալ զեկույցների մշակում՝ անկախ փորձագիտական գնահատման գործընթացի հետագա իրականացման մտադրությամբ: Այնուհետեւ, 2015 թվականի օգոստոսին Միջուկային ոլորտը կարգավորող հայկական մարմինը Եվրոպական հանձնաժողովի Էներգետիկայի գլխավոր տնօրինության փորձագիտական գնահատմանը ներկայացրեց «Միջուկային սթրես-թեստեր Հայկական ատոմային էլեկտրակայանի համար (ՀԱԷԿ)» Ազգային զեկույցը:

Տպել
Ամենաշատ