News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Գազպրոմ» ընկերությունը պատրաստ է բանակցել Թուրքիայի հետ «Թուրքական հոսք» գազատարի շինարարության նախագծի իրականացման հարցով: Այս մասին հայտարարել է ընկերության ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը:

«Մենք միշտ բաց ենք եղել «Թուրքական հոսք»-ի հարցով երկխոսելու համար, բաց ենք նաեւ հիմա»,- ասել է նա:

Ըստ Ինտերֆաքսի, «Գազպրոմ»-ը եվրոպական գործընկերների հետ համատեղ ծրագրում էր «Հարավային հոսք» գազատար կառուցել՝ 63 մլրդ խ.մ. հզորությամբ, որը պետք է անցներ Բուլղարիայով՝ Սեւ ծովի հատակով՝ հասնելով Եվրոպա: Սակայն Եվրահանձնաժողովի դիրքորոշման պատճառով Ռուսաստանը հրաժարվեց այդ նախագծից եւ սկսեց ուսումնասիրել «Թուրքական հոսք» նախագիծը՝ Թուրքիայով դեպի Եվրոպա գազ արտահանելու հնարավորությամբ:

Հիշեցնենք, որ «Թուրքական հոսք»-ի շինարարության շուրջ բանակցություններն ընդհատվեցին Թուրքիայում ընտրությունների եւ կառավարության փոփոխության պատճառով: Իսկ հետո երկու երկրների հարաբերությունները լարվեցին, երբ թուրքական զինված ուժերը Սիրիայում ռուսական ռազմական օդանավ խոցեցին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ