News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Նոր Հարավային Ուելսի համալսարանի գիտնականները հայտարարել են, որ իրենց հաջողվել է բացահայտել հնագույն գանգի գաղտնիքը, որը հայտնաբերվել է Մալազիայում, Նիայի Մեծ քարանձավում: Այս մասին հաղորդում է Informing-ը՝ վկայակոչելով EurekAlert-ը:

Գանգը հայտնաբերվել է 1958 թվականին, Սարավաքի թանգարանի աշխատակից Թոմ Հարիսոնի կողմից: Այն ուսումնասիրած բրիտանացի գիտնական Դոն Բրոթվելը հայտարարել է, որ գանգը պատկանում է երիտասարդ թասմանացու:

Սակայն գիտնականների անցկացրած նոր հետազոտության ընթացքում պարզվել է, որ գանգն ու դրա մոտ հայտնաբերված մնացորդները պատկանում են միջին տարիքի կնոջ, որը ոչ թե Ավստրալիայի, այլ Բոռնեոյի բնակիչ է եղել:

Նախկինում ընդունված էր կարծել, որ Հարավ-Արեւելյան Ասիան նախ բնակեցրել են բնիկ ավստրալացիներն ու գվինեացիները, որոնց հետագայում դուրս են մղել չինացի հողագործները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ