News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը հսկայական հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանի համար: Այս մասին հունիսի 27-ին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը:

«Այսօր աշխարհն իմացավ Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերությունների կարգավորման մասին: Շնորհավորում ենք կողմերին: Հսկայական հնարավորություններ են ստեղծվում այդ տարածաշրջանի համար»,- Twitter-ում գրել է Բայդենը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսրայելն ու Թուրքիան համաձայնություն են ձեռք բերել հարաբերությունների կարգավորման շուրջ՝ վերջնականապես կարգավորելով վեցամյա վաղեմության հակամարտությունը:

Ըստ երկու երկրների վարչապետերի հայտարարության, համաձայնագիրը ենթադրում է Թել Ավիվ եւ Անկարա դեսպանների վերադարձ, նոր տնտեսական հնարավորությունների ստեղծում շրջափակված Գազայի հատվածի համար, Թուրքիա իսրայելական գազի մատակարարում եւ դեպի Եվրոպայի շուկա տարանցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ