News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը մեկ անգամ գրել էր, որ ՀՀ իշխանությունները որոշել են վերջնականապես լռեցնել ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին:

Ըստ այդ լուրերի՝ իշխանությունները  ծրագրել են Բաբայանի պարտքատերերի հրապարակային բողոքի ցույցեր կազմակերպել: Եվ, ահա, վերջին մեկ ամսում իշխանությունների ներկայացուցիչները զրուցել են Սամվել Բաբայանի պարտքատերերի հետ, որոնք հիմնական ու խոշոր գործարարներ են: Սակայն, ինչպես հայտնի դարձավ, պարտքատերերից եւ ոչ մեկը չի համաձայնել Բաբայանի հետ ունեցած ֆինանսական խնդիրները տեղափոխել հրապարակային հարթություն:

Ըստ թերթի տեղեկությունների՝ նրանցից շատերն ուղղակի ասել են, որ չեն էլ պատրաստվում ետ պահանջել գումարը՝ հաշվի առնելով Սամվել Բաբայանի՝ Արցախյան պատերազմում ունեցած լուրջ ներդրումը:

Ի դեպ, նկատենք, որ տվյալ դեպում ոչ թե հազարավոր, այլ տասնյակ, երբեմն նաեւ մի քանի հարյուր հազար դոլարների հասնող պարտքերի մասին է խոսքը, որոնք Բաբայանը կուտակեց Հայաստանում սկսած ու ձախողված բիզնեսի արդյունքում»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ