News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունիսի 20-ից անազատության մեջ գտնվող Ժիրայր Սէֆիլյանի կալանավորման պատճառները շարունակում են գաղտնիության քողով պատված մնալ, անհայտ է նաեւ, թե ինչ կապ ունեն կալանավորվածները Սէֆիլյանի հետ, եւ մեքենայում եղած զենքերը` կալանավորվածների հետ: Ակնհայտ է մեկ բան, նույն գործով ձերբակալվածները հանրությանը հայտնի անձինք չեն: Ժիրայր Սէֆիլյանի՝ հանրությանը հայտնի ընկերներից չեն:

Այդ գործով կալանքի տակ գտնվող Ներսես Պողոսյանի ընկերը` Սերգեյ Դարբինյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ Ներսեսին աջադրված մեղադրանքն անհիմն է: «Ներսեսին Սէֆիլյանի համար չէ, որ բռնել են, այլ նա շատ էր ակտիվ ֆեյսբուքում: 
Կառավարությանը քննադատում էր, ակցիաներին ակտիվ մասնակցում էր: Ես չեմ, հավատում, որ նա զենքի վաճառքի հետ որեւէ կապ կարար ունենար: Սա վրեժ էր, ու ոչ թե զենքի առք ու վաճառք: Նա ռեմոնտչիկ տղա է, ի՞նչ զենք: Որ փող ունենար, ես դրսից 50 ռուբլի չէի ուղարկի, որ զանգի»,- ասաց կալանավորվածի ընկերը:

Այսպիսով՝ եթե Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով նախկինում դատապարտված «կաֆելչիկներ» ազատազրկվեցին, այս անգամ գործ ունենք «ռեմոնտչիկների» հետ: Քննչական մարմինների երեւակայությունը ավելին «չի ձգում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Բախումներ հրահրողներն էլ եք դուք,  պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Ախր, մենք չենք կարող անընդհատ ասել, որ դուք իշխանություն եք, երբ դուք իշխանություն չեք բնույթով, ապրումներով, վերաբերմունքով և գիտակցությամբ...
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը (ֆոտո)
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Կիրանցի դպրոցում դասադուլ է
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 25-ին, Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ էին...
Ժամը 10:00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՆԳՆ ոստիկանություն
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Ամենաշատ