News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է․ <Թուրքիայի նախագահ Էրդողանը նամակ է գրել Ռուսաստանի նախագահ Պուտինին եւ ներողություն խնդրել ռուսական «Սու-24» ինքնաթիռի կործանման համար։

«ՉԻ» - Այ այստեղ մենք «քաշվանք»։ Իսկ ամեն ինչ այնքան լավ էր սկսվել․․․

Ազգային-ազատագրական քաղաքական միտքն արդեն երազում էր, թե ինչպես է Ժիրինովսկին ազատագրելու Արեւմտյան Հայաստանը, ազգային, բայց ոչ այնքան ազատագրական բիզնես-շրջանակները տենդագին հաշվում էին, թե քանի տոննա պոմիդոր-վարունգ են վաճառելու ռազմավարական դաշնակցին՝ օգտվելով թուրքական ապրանքների ներկրման արգելքից եւ այլն։ Ու հանկարծ պարզվում է, որ իզուր էինք ոգեւորվել․ սրանք էլի իրար հետ լեզու գտան։ Ու մեծ է հավանականությունը, որ Հայաստանը հերթական անգամ կտուժի այդ «մերձեցումից»։

Մնում է հուսալ, որ որպես պատասխան ժեստ՝ Ռուսաստանը Հայաստանին չի ստիպի Թուրքիայից ներողություն խնդրել, ասենք, Հռոմի Պապի այցի կամ ապրիլյան պատերազմի օրերին մի քանի ադրբեջանական անօդաչու խփելու համար»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ