News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԵՄ անդամ երկրների առաջնորդները հավաքվելու են Բրյուսելում գագաթաժողովի: Նրանք հունիսի 28-ին Դեւիդ Քեմերոնի հետ քննարկելու են ԵՄ կազմից Բրիտանիայի դուրս գալը, իսկ արդեն հունիսի 29-ին նիստը կանցնի առանց նրա մասնակցության:

Նրանք նաեւ մտադիր են լսել առաջարկներ ԵՄ նոր գլոբալ ռազմավարության մասին, քննարկել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները ու համառոտ անդրադառնալ այլ հարցերի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ընթացակարգը ամրագրված է ԵՄ մասին պայմանագրում՝ դրա վերջին խմբագրության մեջ, որը արվել է 2009-ին: Ըստ այդ ընթացակարգի՝ երկիրը նախ պետք է պաշտոնապես տեղեկացնի, որ դուրս է գալիս միության կազմից: Հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո Քեմերոնը հայտնել էր, որ ԵՄ-ից դուրս գալու մասին բանակցությունները կսկսվեն միայն երկրի նոր վարչապետի ընտրությունից հետո, այսինքն 2016-ի աշնանը: Այդ նույն օրը եվրոկառույցների առաջնորդները համաձայնեցրեցին ընդհանուր հայտարարություն, որում կողմ արտահայտվեցին, որ Լոնդոնը հնարավորինս շուտ տեղեկացնի ԵՄ-ից դուրս գալու որոշման մասին, որպեսզի անվստահությաան մթնոլորտ չստեղծի: Ավելի ուշ այդ նույն օրը Լյուքսեմբուրգում ԵՄ անդամ երկրների մեծ մասի նախարարները հաստատեցին, որ Բրիտանիան չպետք է ձգձգի պաշտոնական հայտ ներկայացնելը:

Ընդ որում, ինչպես լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը, գագաթաժողովին Քեմերոնից պաշտոնական հայտարարություն չեն ակնկալելու, քանի որ հանրաքվեի արդյունքները երկրում քաղաքական ճգնաժամ են առաջացրել ու իշխանությունները դեռ չեն հասցրել ի մի բերել իրենց մտքերը: Այդուհանդերձ պաշտոնական հայտ ներկայացնելու ժամկետները կդառնան ԵՄ 28 անդամ պետությունների ղեկավարների աշխատանքային ընթրիքի գլխավոր ինտրիգը հունիսի 28-ին:

ԵՄ-ն նաեւ բազմիցս հայտնել է, որ մինչեւ ԵՄ-ից հեռանալու մասին Մեծ Բրիտանիայի պաշտոնական հայտարարությունը, չի կարելի բանակցություններ սկսել Brexit–ի մանրամասների կամ էլ Լոնդոնի ու ԵՄ երկրների ապագա հարաբերությունների ձեւաչափի մասին: Բարձրաստիճան եվրոպացի դիվանագետը լրագրողներին Բրյուսելում բացատրել է, որ ԵՄ-ն ուզում է խուսափել խնդիրներից, որոնք կապակցված են ԵՄ հետ Լոնդոնի հարաբերությունների անորոշությամբ, բացի դրանից այս «ամուսնալուծությունը» հնարավորինս շուտ ձեւակերպելը նաեւ քաղաաքական անհրաժեշտությամբ է թելադրված՝ ԵՄ –ի համար կարեւոր է ցույց տալ, որ դուրս գալու մասին որոշումը հանգեցնելու է հենց դուրս գալուն, այլ ոչ թե նոր կարգավիճակի՝ԵՄ ներսում: Այսպիսով, նրանք մտադիր են խուսափել հանրաքվեների ալիքից, որոնք նպատակ ունեն անդամակցության ավելի լավ պայմաններ սակարկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ