Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում նավթի գներն աճում են: Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները։
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքն աճել է 1,38 տոկոսով՝ հասնելով 46,97 դոլարի մեկ բարելի դիմաց:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքն աճել է 1,34 տոկոսով՝ հասնելով 47,79 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, հայտնում է Gazeta–ն: