News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական նավթագազային Total ընկերությունն ընտրվել է Կատարում նավթի խոշորագույն  հանքավայրի մշակման համար, գրում է  Bloomberg-ը:

Նշվում է, որ Total-ը  Qatar Petroleum ընկերության հետ միասին շահել է մասնաբաժնի 30 տոկոսը: Երկու ընկերությունները  North Oil Co. ձեռնարկությունը կստեղծեն 25 տարվա ընթացքում հանքավայրի շահագործման համար:  

Միաժամանակ առաջիկա հինգ տարվա ընթացքում նախատեսված է նախագծում  2 մլրդ ներդնել, որպեսզի հետագայում ավելացվի արտադրության ծավալը: 

Նոր հանքավայրը կփոխարինի Moeller-Maersk անվանումով մեկ այլ հանքավայրի, որը ներկայումս երկրի նավթի օրական արդյունահանման ավելի քան  40 տոկոսն է տալիս: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ