News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երկաթուղու աշխատակիցների համահունական ասոցիացիան հունիսի 28-ին սկսում է բողոքի հերթական ակցիան՝ ընդդեմ երկաթուղային տրանսպորտի սեփականաշնորհման։ Բողոքի ակցիան կավարտվի հուլիսի 6-ին շուրջօրյա գործադուլով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Երկաթուղու աշխատակիցները դեմ են TrainOSE հունական երկաթուղիների օպերատոր ընկերության  եւ երկաթուղիների վերանորոգման եւ աջակցության ROSCO ընկերության սեփականաշնորհմանը։ Հուլիսի 6-ին կկայանա մրցույթի երկրորդ փուլը, որի ժամանակ կներկայացվեն ընկերությունների գնման ֆինանսական առաջարկները։

Հունիսի 28-ից սկսվում է ամենօրյա գործադուլի շարքը։ Կչեղարկվեն շատ երթուղիներ՝ առավոտյան 5։00–ից մինչեւ կեսգիշեր։ Չեն գործի շատ քաղաքամերձ գնացքները, սակայն մետրոն ու հասարակական տրանսպորտի մյուս տեսակներն աշխատելու են նորմալ գրաֆիկով։ Հուլիսի 1-4–ը բողոքի ակցիան «ընդմիջում» կվերցնի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ