News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բեալռուսը դիմել է ԵՏՀ–ին՝ խնդրելով մասամբ սահմանափակել Մոլդովայի հետ ԵՏՄ–ի ազատ առեւտրի ռեժիմը, եթե այդ երկիրը չհանի ԱՀԿ անդամ չհանդիսացող պետություններից տարածքից շաքարի ներկման արգելքը (ԵՏՄ երկրների թվում դա միայն Բելառուսն է), գրում է «Կոմերսանտ»–ը։

Տեղական արտադրողների աջակցության համար Մոլդովայի իշխանությունները եռամսյակային քվոտա են սահմանում նման ներմուծման համար։ Դրա համար անհրաժեշտ է նաեւ ծագման վկայագիր եւ արտադրող երկրի մատնանշմամբ արձանագրություն, որը տրվում է ԵՄ երկրներում հավատարմագրված լաբորատորիաների կողմից։ «Ներմուծման արտոնագիր չեն տալիս, եթե ապրանքի գինը բոլոր հարկերն ու տուրքերը հանելուց հետո 20 տոկոսով ավելի ցածր է, քան ներքին շուկայում միջին եռամսյակային գները»,– ասել է թերթի աղբյուրը։

Բելառուսական կողմն առաջնորդվում է այն հանգամանքով, որ այդ պահանջը խախտում է ԱՊՀ–ում ապրանքների ծագման երկրի նշման մասին օրենքը։

Թերթը նշում է, որ սահմանափակումները սահմանվել էին դեռ 2009-ին, սակայն հենց վերջին 2 տարիներին է մատակարարումների էական անկում գրանցվել։

Եթե Մոլդովան դուրս գա ազատ առեւտրի ռեժիմից,  կարող են տուժել նաեւ մյուս արտահանողները։ International Trade & Integration հետազոտական կենտրոնի հաշվարկով՝ Մոլդովա արտահանման ընդհանուր ծավալը կազմում է 1.2 մլրդ դոլար, իսկ ներմուծումը՝ 402 մլն դոլար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ