News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Նորածնին գնելու մեջ մեղադրվող Քրիստինե Կ.-ի ու գործով մյուս երկու մեղադրյալների՝ բուժքրոջ եւ բժշկուհու միջեւ տեղի է ունեցել առերեսում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց գնելու մեղադրվող կնոջ պաշտպանը՝ Վահան Հովհաննիսյանը:

«Քրիստինեի եւ մյուս բոլոր մեղադրյալների տված ցուցմունքներում առկա են հակասություններ, սակայն թե ինչպես քննիչը կորակի դրանք, չեմ կարող ասել: Քրեական գործի հարուցումից հետո իմ պաշտպանյալի եւ բուժքրոջ եւ բժշկուհու միջեւ առերեսում է եղել»,- ասաց Վահան Հովհաննիսյանը:

Նշենք, որ Քրիստինե Կ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը, որը նախատեսում է ազատազրկում՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ հունիսի 8-ին ձերբակալված բժշկուհի Կարինե Անտոնյանին եւ բուժքույր Գոհարիկ Խաչատրյանին քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել, նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է: Մեղադրանք է առաջադրվել նաեւ նորածնին վաճառելու մեջ կասկածվող Ալլա Կարապետյանին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2016թ. ապրիլի 9-ին Արմավիրի մարզի բնակչուհիներից մեկն իր նորածնին 3 հազար ԱՄՆ դոլարի դիմաց վաճառել է իր նորածին երեխային Արարատի մարզի բնակչուհուն: Պարզվել է, որ Արարատի մարզի բնակչուհին եւս 2 հազար ԱՄՆ դոլար վճարել էր միջնորդին՝ Գոհարիկ Խաչատրյանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ