News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու մասին հանրաքվեին հաջորդող սակարկությունների երկու օրերին աշխարհի ֆոնդային բորսաները կորցրել են ռեկորդային 3 տրլն դոլար: Հանրաքվեն աշխարհի առաջատար առևտրային հարթակներում աժիոտաժային վաճառքի պատճառ է դարձել, գրում է բրիտանական Financial Times–ը՝ վկայակոչելով շուկայի մասնակիցներին:

Բորսային վերլուծաբանները նշում են, որ սակարկությունների առաջին օրը առևտրի հարթակներում անկումը պայմանավորված էր կարճաժամկետ դիրքերի վաճառքով, որոնց հաշվին ներդրողները ուզում էին գումար վաստակել, քանի որ մեծամասնությունը վստահ էր, որ բրիտանացիները կքվեարկեն ԵՄ-ին անդամակցությունը պահպանելու օգտին: Հանրաքվեի անսպասելի արդյունքը հանգեցրել է կարճ դիրքերի ռեկորդային վաճառքի, ինչն էլ հենց աժիոտաժային անկման պատճառ է դարձել: Իսկ հանրաքվեից հետո երկրորդ առևտրային օրն արդեն սակարկությունների այլ տրամաբանություն էր գործում: Ներդրողները վերանայում էին իրենց վերաբերմունքը երկարաժամկետ ներդրումներին ու ազատվում ռիսկային ակտիվներից, հայտնում է Gazeta–ն:

«Ներդրողներից քչերն էին կարծում, որ հանրաքվեի արդյունքներն այսպիսին կլինեն»,- նշում է Convergex–ի գլխավոր ստրատեգ Նիկոլաս Կոլասը:

S&P Global Broad Market index (BMI) համաշխարհային գործակիցը երկու օրում 6.9 տոկոսով անկում է ապրել, ինչը հակառեկորդ է՝ 2008-ի նոյեմբերից առայսօր: Ընդհանուր առմամբ զարգացած շուկաներից այս երկու օրերին դուրս է բերել մոտ 2.8 տրլն դոլար, մինչդեռ զարգացող շուկաներից՝ մոր 179 մլն դոլար: Վերլուծաբանները նշում են, որ ներդրողները դեռ չեն կարող կանխատեսել կայունացում, քանի որ հանրաքվեի կապակցությամբ շատ բարձր է անորոշության մակարդակը:

Մեծ Բրիտանիայում ԵՄ կազմից երկրի դուրս գալու վերաբերյալ հանրաքվեն անցել է հունիսի 23-ին: ԵՄ-ից դուրս գալուն կողմ են քվեարկել 51.9 տոկոսը, իսկ դեմ՝ 48.1 տոկոսը: Հյուսիսային Իռլանդիայի ու Շոտլանդիաայի քաղաքացիներն էլ իրենց հերթին կողմ են արտահայտվել ԵՄ կազմում Բրիտանիայի պահպանմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Ամենաշատ