News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Երրորդմասցի Լյովիկի» եւ երկու ընկերների սպանության գործով այսօր՝ հուլիսի 28-ին, Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք տվեց գործով վկա Գոռ Պողոսյանը։ Վկան աշխատում է անշարժ գույքի գործակալությունում որպես գործակալ, այդ գործակալության միջոցով Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող առանձնատներից մեկը վարձակալել եւ ապրել է գործով ամբաստանյալ Սարգիս Հախանումյանը։ Գոռ Պողոսյանը նշեց, որ գործով ամբաստանյալներից ոչ մեկին չի ճանաչում եւ չի հիշում, որ երբեւիցե տեսել է։ Նա պատմեց, որ տուն վարձակալելու համար իրենց գրասենյակ է եկել այլ անձ, որի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել եւ տան վարձակալության պայմանագիր կնքվել։ Անձը, ում հետ պայմանագիրը կնքվել է, նշել է, որ առանձնատանը ապրելու է իր եղբայրն ընտանիքի հետ, որոնք ժամանելու են ԱՄՆ-ից։ Տունը վարձակալել են երկու ամսով՝ 1200 դոլար ամսական վճարով, սակայն, մեկ ամիս անց առանձնատան տերը՝ Սլավիկ Շահբազյանը գործակալություն է զանգահարել եւ հայտնել, որ տան վարձակալները այլեւս չեն ապրում այնտեղ։ Հետագայում պարզվել է, որ Սլավիկը խաբել է իրենց՝ միջնորդավճար չվճարելու համար, իսկ  տունը վարձակալողները  շարունակել են ապրել առանձնատանը։

Վկան պատմեց, որ այնուհետեւ, երբ 2015թ. մարտի 4-ին տեղի է ունեցել սպանություն, տեղեկացել են, որ այդ առանձնատանն ապրողը ինչ-որ կապ է ունեցել սպանության հետ եւ ձերբակալվել է։

«Ում հետ որ պայմանագիրը կնքել եմ, լավ չեմ հիշում դեմքը, իսկ Սարգիս Հախումանյանը, որը այդ մարդու եղբարն է, մի երկու անգամ եմ տեսել, չեմ հիշում նրա դեմքը։ Ինձ հարցաքննելու ընթացքումլ լուսանկարներ են ցույց  տվել, բայց վստահ չեմ, որ հաստատ ինքն է եղել, մի հոգու եմ ճանաչել։ Հետո նաեւ մարդկանց են ցույց տվել մի քանի օր անց, ԱԱԾ-ի շենքում  մարդկանց են բերել, որ ճանաչեմ, վստահ չեմ եղել, մի հոգու եմ նմանացրել, նրան էլ մատնացույց եմ արել»,-ասաց վկան։

Նշենք, որ դատարանը քրեական գործով դատարան չներկայացած բոլոր վկաներին  բերման ենթարկելու որոշում կայացրեց։

Հաջորդ դատակա նիստը տեղի կունենա օգոստոսի 12-ին:

Ըստ մեղադրական եզրակացության` 2015թ. մարտի 4-ին ժամը 13:50-ի սահմաններում Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը  եւ Սարգիս Գրիգորյանը («Ծգլ») նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու եւ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգերից կրակահերթ են արձակել Լեւոն Ղազարյանի, Դրաստամատ Թադեւոսյանի եւ Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ: Կրակոցների հետեւանքով ստացված հրազենային երեքն էլ մահացել են:

Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ