News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հունիսի 29-ից մարզերի անտառային տարածքներում իրականացվելու են անտառի վնասատուների եւ հիվանդությունների դեմ ավիացիոն քիմիական պայքարի միջոցառումներ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ թունավորումից խուսափելու նպատակով պայքարի միջոցառումների ավարտից հետո` 25 օր, խստիվ արգելվում է քիմիական մշակման ենթարկված տարածքներ մարդկանց եւ կենդանիների մուտքը, սնկերի, բույսերի եւ հատապտուղների հավաքը, ինչպես նաեւ նշված ժամանակահատվածում անհրաժեշտ է մեղվաընտանիքները դուրս բերել այդ տարածքներից:

Ավիացիոն քիմիական պայքարի միջոցառումները կիրականացվեն հետեւյալ ժամանակացույցով`

ՀՀ Սյունիքի մարզի «Սյունիքի անտառտնտեսություն»  մասնաճյուղ (Գորիս)՝   29.06.2016թ. - 01.07.2016թ. :

ՀՀ Սյունիքի մարզի  «Սիսիանի անտառտնտեսություն»  մասնաճյուղ ՝ 01.07.2016թ.- 02.07.2016թ.  :

ՀՀ Վայոց Ձորի մարզի  «Վայոց Ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ 02.07.2016թ. – 03.07.2016թ. :

ՀՀ Արագածոտնի մարզի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝  04.07.2016թ. – 06.07.2016թ. :

ՀՀ Կոտայքի մարզի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ 06.07.2016թ. – 07. 07. 2016 թ. :

ՀՀ  Տավուշի մարզի «Սեւքարի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ 07.07.2016թ. - 08.07.2016թ. :

Տպել
Ամենաշատ