News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի գործով կալանավորված 8 քաղաքացիներից Ներսես Պողոսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ այն շինծու է համարում: Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Արայիկ Պապիկյանը: Նա նշեց, որ իր պաշտպանյալն ընդհանրապես ցուցմունքի չի տվել, հրաժարվել է առերեսումից եւ հարցաքննությունից:

«Շինծու մեղադրանք է առաջադրված եւ ինքը դա չի ընդունում միանշանակ: Պաշտպանյալս ընդհանրապես ցուցմունք չի տվել որեւէ մեկի դեմ կամ ինչ-որ բանի վերաբերյալ:  Իսկ առերեսումն անհասկանալի էր, առերեսման են ներկայացրել գործով մեղադրյալներից մեկի հետ, բայց հրաժարվել է »,-ասաց նա:

Արայիկ Պապիկյանը նշեց, որ իր պաշտպանյալը   հասարակական ակտիվ դիրքորոշում է ունեցել, մասնակցել է տարբեր հավաքների եւ չի բացառվում, որ որեւէ հանրահավաքի  ժամանակ հանդիպած լինի ԺիրայրՍեֆիլյանի հետ, սակայն, այն, ինչի մեջ մեղադրում են Ներսեսին, իրականության հետ ընդհանրապես կապ չունի: Փաստաբանի խոսքով, գործով կալանավորված մյուս քաղաքացիներից մարդ կա, որին ճանաչում է Ներսեսը, բայց կան մարդիկ, որոնց ընդհանրապես չի տեսել եւ չի ճանաչում:

«Նրան մայիսի 30-ին են ձերբակալել, իսկ հուլիսի 2-ին կալանավորել են: Կալանավորելու որոշումը բողոքարկել ենք, սակայն, մերժել են: Նա ամուսնացած է, երեք երեխաներ ունի անչափահաս,  ընտանիքի միակ խնամք իրականացնողն հենց ինքն էր, այլ եկամուտի աղբյուր չունեն, բացի նպաստից: Ես դիմեցի վարույթն իրականացնող մարմնին, որ ընտանիքի խնամքը պետությունը վերցնի,  բայց մերժեցին: Այսինքն՝  միայն նպաստով են ապրում, բայց, ըստ նախաքննական մարմնի՝ նրա ընտանիքը խնամքի կարիք չունի»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Ժիրայր Սեֆիլյանը երկու ամսով կալանավորվեց: Նա դատարանում չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը՝ հայտարարելով, որ այն շինծու է։

Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

Այս քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել 9 անձ, որոնց թվում՝ Ժիրայր Սեֆիլյանը։ Մեղադրյալներից մեկի գտնվելու վայրն անհայտ է, եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, հանձնարարություն տրվել համապատասխան մարմիններին միջոցներ ձեռնարկել՝ նրան հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ