ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 28-ին, կազմել է 476.79 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.85 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 529.00 դրամ (աճել է 4.04 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 636.42 դրամ (աճել է 4.85 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.38 դրամ (աճել է 0.05 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 271.33 դրամ, ոսկի՝ 20,304.23 դրամ, պլատին՝ 15,114.54 դրամ։
Հունիսի 28-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: