News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը Հյուսիսային Իռլանդիայում այցելել է Հսկաների ճանապարհ, հայտնում է  Daily Mail-ը: Խոսքը բնության հուշարձանի մասին է, որն իրենից ներկայացնում է 40 հազար իրար միացած բազալտային սյուներ, որոնք առաջացել են հրաբխի ժայթքումից հետո: Հենց այնտեղ են ընթացել  «Գահերի խաղ» սերիալի որոշ նկարահանումներ, հայտնում է Gazeta-ն:

Եղիսաբեթ II-ը շրջանի հյուսիսային առափնյա հատվածով իր շրջագայության ընթացքում ուսումնասիրել է բնության տեսարժան վայրը: Նրան ուղեկցում է ամուսինը` Էդինբուրգի դուքսը:   

Ուղեւորությունը նվիրված է Նորին Մեծության 90-ամյակին:

Թերթը նշել է, որ Հսկաների ճանապարհը միշտ ժողովրդականություն է վայելել զբոսաշրջիկների շրջանում, բայց վերջին տարիներին դրա հանդեպ հետաքրքրությունն ավելի է աճել  «Գահերի խաղի» պատճառով:

Եղիսաբեթ II-ը, որը 2014-ին ամուսնու` Էդինբուրգի դուքս Ֆիլիպի հետ այցելել էր  «Գահերի խաղի» նկարահանման հրապարակ, չէր ցանկացել նստել հանրահայտ Երկաթե Գահին:   

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ