News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ավստրալիայում վագրն ու գերմանական հովվաշունն ընկերացել են:

Ըստ Daily Mail-ի, Կինվա անունով վագրն ու Ռամբլ անունով շունը բնակվում են Մոգո քաղաքի կենդանաբանական այգում: Նրանք ընկերություն են անում արդեն 7 տարի՝ գիշատչի ծննդից ի վեր:

Կենդանիները սիրում են միասին ժամանակ անցկացնել, խաղալ: Այգու աշխատակիցները Facebook-ի էջում պարբերաբար տեսանյութեր է տեղադրում արտասովոր ընկերների մասին: Հոլովակներից մեկը գրեթե 44 հազար դիտում է ունեցել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պրիմորսկիի սաֆարի-պարկում էլ ընկերացել են Ամուր անունով վագրն ու Տիմուր անունով այծը: Պարկի տնօրեն Դմիտրի Մեզենցեւը հերքել է նախկին աշխատակցուհու՝ Եվգենիա Պատանովսկայայի տարածած տեղեկությունը, թե պարկի ղեկավարությունը հորինել է վագրի եւ այծի ընկերության մասին պատմությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ