News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ավստրիական 27 բանտերի բանտարկյալները սկսել են պահպանակներով, անվտանգ սեքսի մասին ուսուցողական թերթիկներով, ինչպես նաեւ ատամի մածուկով եւ խոզանակով տուփեր ստանալ: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով The Local-ը:

«Սա կարեւոր է վարակիչ հիվանդությունների, հատկապես՝ ՄԻԱՎ-ի, հեպատիտ B-ի եւ C-ի կանխարգելման համար: Առողջությունը մեր գլխավոր առաջնահերթությունն է»,- հայտարարել է Ավստրիայի արդարադատության դեպարտամենտի ներկայացուցիչը: Ուսուցողական թերթիկները 13 լեզվով են:

2014 թվականին Ավստրիայի բանտերից մեկի աշխատակիցը հայտնաբերել է, որ երկարատեւ ազատազրկման դատապարտվածներից ոմանք էրեկցիայի դիսֆունկցիայի դեմ դեղամիջոց են ստանում:

«Փաստը, որ հարկատուները պետք է վճարեն դրանց համար, կրկնակի ուժեղացնում է սկանդալը»,- հայտարարել է Ազատություն Ավստրիայի համար կուսակցության ներկայացուցիչը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ