News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցությունից խորհրդարանի պատգամավոր Փեթ Գլասսը չի մասնակցել Brexit-ի հարցով հանրաքվեին՝ իր կյանքի դեմ սպառնալիքների պատճառով: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով BBC-ն:

Գլասսը ԵՄ-ին անդամակցությունը պահպանելու կողմնակից էր: Պատգամավորի խոսքով, ոստիկանությունն իրեն խորհուրդ է տվել «խուսափել հրապարակային վայրերից»: Սակայն հստակ հրահանգ չի եղել այն մասին, որ հարկավոր է քվեարկության չգնալ: Ներկայում իրավապահները հետաքննում են գործի շրջանակում ստացած տվյալները:

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում Եվրամիության անդամակցության շուրջ հանրաքվե անցկացվեց: Պաշտոնական արդյունքների համաձայն, ԵՄ կազմից դուրս գալու օգտին քվեարկել է հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 51.9%-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոլդովան շուտով կարող է սկսել ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները. Եվրահանձնակատար
Դեռ որոշակի աշխատանք կա անելու, բայց ես չափազանց վստահ եմ, որ այն կավարտվի ժամանակին...
Եվրոպական ութ երկիր Վրաստանին զգուշացրել է, որ նրա եվրոպական ապագան վտանգված է
Վրաստանին ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները սկսելու ու հետագայում՝ Եվրամիությանն անդամակցելու համար հստակ ճանապարհ տրվեց…
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
ԵՄ-ը չի բացառում անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ, եթե «ռուսական օրենքն» ընդունվի. ԶԼՄ
Անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ չի բացառվում...
Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մետսոլան ժամանել է Կիեւ
Եվրախորհրդարանի նախագահը Կիեւում է...
ԵՄ ներկայացուցիչը հայտնել է Պուտինի լեգիտիմությունը ճանաչելու հարցում միասնական դիրքորոշում չունենալու մասին
ԵՄ երկրները միասնական դիրքորոշում չունեն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ