News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում մասնակցել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 90-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին:

Հանրապետության նախագահի հրամանագրերով՝ երաժշտարվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար, ինչպես նաեւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 90-ամյակի կապակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, իսկ նվագախմբի տուբահար Վաղարշակ Պեպանյանին եւ շեփորահարների խմբի կոնցերտմայստեր Շահեն Գեւորգյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ