News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի Նոր Նորքի 2-րդ զանգվածում այսօր` հունիսի 28-ին, ուշ երեկոյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել:

NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ Նելսոն Ստեփանյան փողոցում ժամը 23:00-ի սահմաններում Tuareg մակնիշի ավտոմեքենան հարվածել է սուպերմարկետի մոտ կայանված ավտոմեքենային: 

Դեպքի վայրում հավաքվածները պատմում էին, որ կայանված մեքենայի ուղեւորները սուպերմարկետից դուրս էին եկել, նստել մեքենան եւ հենց այդ պահին հարվածել էր մյուս մեքենան:

Դեպքի վայրում այս պահին աշխատում են ոստիկանության աշխատակիցները: Առկա էր գազի արտահոսք, դեպքի վայր էին եկել նաեւ ԱԻՆ աշխատակիցներ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` «Toyota IST» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր` 1960 թ. ծնված Ա. Հ.-ը հոսպիտալացվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են «Toyota IST» մակնիշի ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:

 

Տպել
Ամենաշատ