News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանի ավտոկանգառում հունիսի 28-ի ուշ երեկոյան իրականացված պայթյուններից հետո մանրամասներ է հայտել պայթյունի պահին օդանավակայանում գտնված Hurriyet-ի թղթակից Աբդուլքադիր Սելվին։

Hurriyet-ի թղթակիցը նշել է, թե Ստամբուլի օդանավակայանում պայթյունների ու հրաձգության ժամանակ նկատվել են 7 մահապարտներ։

Նա ասել է, թե մահապարտներից մեկն իրեն պայթեցրել է հենց ուղեւորների ուղեբեռները ստուգող X-Ray-ի սարքի մոտ։

Հիշեցնենք, որ ըստ Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինի՝ Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանի ավտոկանգառում հունիսի 28-ի ուշ երեկոյան պայթյունների ու հրաձգության հետեւանքով սպանվել է 28 մարդ, մինչդեռ Associated Press գործակալությունը նշում է, որ սպանվածների թիվը 50 է։ 

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ