News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գերմանիան եւ Ֆրանսիան Եվրամիության բարեփոխումների նախագիծ են պատրաստել, հայտնում է TVP Info–ն։ Հեռուստաընկերության ձեռքում է հայտնվել երկու երկրների ԱԳՆ–ների ստորագրած փաստաթուղոը։ TVP Info–ն նշում է, որ փաստացի խոսքը փաստաթղթի մասին է, որը Փարիզն ու Բեռլինը ներկայացրել են Եվրամիությանը։ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ–Վալտեր Շթայնմայերը պետք է այդ փաստաթուղթը ներկայացնի Վիշեգրադի խմբի երկրներին։

«Մեր երկրները կիսում են ընդհանուր ճակատագիրն ու ընդհանուր արժեքները, որոնք ավելի սերտ միության են հանգեցնում մեր քաղաքացիների միջեւ։ Այդ պատճառով մենք ձգտելու ենք Եվրոպայում քաղաքական միություն ստեղծել եւ եվրոպացիներին կհրավիրենք մասնակցել այդ նախագծին»,– ասված է փաստաթղթի նախաբանում։

Նախագծի համաձայն՝ անդամ երկրները փաստացի իրավունք չեն ունենա ունենալ սեփական բանակը, հատուկ ծառայությունները, առանձին Քրեական օրենսգիրքը եւ ազգային արժույթը։ Պլանավորվում է նաեւ ստեղծել միասնական հատուկ ծառայություն եւ հարկային ու վիզային համակարգ։ Փաստաթուղթը նախատեսում է ընդհանուր արտաքին քաղաքականություն վարել եւ սահմանափակել Եվրոպա աշխարհամասում ՆԱՏՕ–ի դերը։

«Եթե փաստաթուղթը հաստատվի, ապա Եվրամիության փոխարեն ստեղծվի միասնական եվրոպական գերտերություն, որը կախված է լինելու ամենաուժեղ եվրոպական խաղացողներից»,– եզրափակում է TVP Info–ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Ամենաշատ