News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում հնչած պայթյունների պատճառով հունիսի 29-ին հետաձգվել են Աթենքից Ստամբուլ ավիաչվերթները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

 Մինչ այդ հայտնում էին, որ Ստամբուլի օդանավակայանը փակվել է մինչեւ հունիսի 29-ի երեկոյան ժամը ութը, դրա հետեւանքով չեղարկվել են բոլոր չվերթները, հայտնել է «Էգեյան ավիաուղիներ» ավիաընկերությունը: Ավելի ուշ Թուրքիայի վարչապետը հայտնել էր օդանավակայանի աշխատանքների վերսկսման մասին:

Հունիսի 28-ին երեկոյից սկսած չեղարկվել են «Թուրքական ավիաուղիների» Աթենք Ստամբուլ մի քանի չվերթներ: Ըստ ամենայնի, ավիաընկերությւոնը չի բացառում, որ օդանավակայանը մի քանի օր փակ կլինի:

Ուղեւորները, որոնք տոմսեր ունեն դեպի Ստամբուլ, կամ Ստամբուլից մինչեւ հուլիսի 6-ը ներառյալ ժամկետով, կարող են վերադարձնել իրենց տոմսերը ու հետ ստանալ դրանց արժեքը, կամ էլ փոխել թռիչքի օրը, հայտնել են «Էգեյան ավիաուղիներից»:

Չեղարկվել են նաեւ Սալոնիկից Ստամբուլ բոլոր ավիաչվերթները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Ամենաշատ