News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Համացանցի մի անհայտ օգտատեր PornHub –ում հրապարակել է Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնի ելույթը Brexit–ի մասին: Տեսահոլովակը նա վերնագրել է պոռնոտեսահոլովակների ոճով՝ «Հիմար շիկահեր բրիտանացին սեքսով է զբաղվել միաժամանակ 15 մլն մարդու հետ»: Տեսագրությունը գրավել է Mashable պարբերականի ուշադրությունը:

Ջոնսոնի ելույթով տեսահոլովակը ձայնագրվել էր ԵՄ-ից դուրս գալու վերաբերյալ Մեծ Բրիտանիայում կայացած հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո: Քաղաքական գործիչը շնորհակալություն է հայտնել երկրի վարչապետ Դեւիդ Քեմերոնին ՝ հանրաքվեն կազմակերպելու համար ու երկրի բնակիչներին, որոնք մասնակցել են քվեարկությանը, նաեւ պատմել, թե ինչպիսին է պատկերացնում Միացյալ Թագավորության ապագան:

ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության վերաբերյալ հանրաքվեն կայացել է հունիսի 23-ին: Brexit-ի կողմնակիցները հաղթել են, հավաքելով 51.9 տոկոս ձայն: Հանրաքվեի արդյունքները իրավաբանական տեսակետից պարտադիր չեն, եւ ԵՄ-ից դուրս գալու մասին վերջնական որոշումը բրիտանական իշխանությունները պետք է կայացնեն:

Ջոնսոնը կողմ է ԵՄ-ից երկրի դուրս գալուն: Հանրաքվեի արդյունքների հրապարակումից ու հրաժարական տալու մասին Քեմերոնի հայտարարությունից հետո Ջոնսոնը դարձել է վարչապետի պաշտոնի համար առավել հավանական թեկնածուներից մեկը:

2008-ի մայիսից մինչեւ 2016-ի մայիսի 9-ը նա զբաղեցնում էր Լոնդոնի քաղաքապետի պաշտոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ