News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Նավթի համաշխարհային գներն աճ են գրանցել Նավթի ամերիկյան ինստիտուտի (API)՝ «սեւ ոսկու» պաշարների կրճատման մասին տեղեկությունների ֆոնին։ Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,47 տոկոսով՝ հասնելով 49,49 դոլարի մեկ բարելի դիմաց:

WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,71 տոկոսով՝ հասնելով 48,19 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

API–ի տեղեկություններով՝ ԱՄՆ–ում նավթի պաշարներն անցյալ շաբաթ կրճատվել են ավելի շատ, քան կանխատեսում էին փորձագետները։ Վերլուծաբանները միայն 2.4 մլն բարելի կրճատում էին ակնկալում։

Այսօր՝ հունիսի 29-ին, ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը կհրապարակի նավթի պաշարների տվյալները։ Վերլուծաբանների կանխատեսումներով՝ ցուցանիշը պակասել է 2.365 մլն բարելով կամ 0.45 տոկոսով՝ հասնելով 528.535 մլն բարելի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ