News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Պաշտոնական դիրքերը չարաշահելու մեջ մեղադրվող գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանի խափանման միջոց կալանքը հունիսի 28-ին փոխվել է առողջական խնդիրների պատճառով: Այս մասին այսօր՝ հունիսի 29-ին, NEWS.am-ը տեղեկացավ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Նշենք, որ Մելս Չիլինգարյանը հունիսի 3-ին կալանավորվել էր, իսկ մեկ օր անց տեղափոխվել Երեւանի կայազորային հոսպիտալ:

Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը, ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության նախկին պետ, գնդապետ Արմեն Մարգարյանը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու, այն է՝  իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության  կամ անգործության մեջ, որն առաջացրել է  ծանր հետեւանքներ: Իսկ գնդապետ Մելսիկ Պապյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով։

Նախնական քննության տվյալներով՝ նշված անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ձեռք են բերվել տարբեր ապրանքատեսակներ՝ շուկայական գնից բարձր, իսկ որոշ դեպքերում գնումները եղել են չպահանջված։

Մասնավորապես՝ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ առանց համապատասխան պահանջարկի ՍՊ ընկերության հետ կնքվել է շուրջ 145 մլն դրամի  պահեստամասերի մատակարարման վերաբերյալ  պայմանագիր, որի արդյունքում ձեռք են բերվել չպահանջված պահեստամասեր՝ ակնհայտ ուռճացված գներով։

Երկրորդ քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ գնդապետը, ի պաշտոնե  պատասխանատու լինելով  գնման ենթակա ապրանքների, ծառայությունների շուկայական գների ուսումնասիրությունը կազմակերպելու համար, անձնական շահագրգռվածությունից ելնելով, բարենպաստ պայմաններ է ստեղծել՝ մի շարք ապրանքների ձեռք բերման մրցույթում կոնկրետ ընկերության հաղթելու  հավանականության համար։ Արդյունքում՝  իր ազգականի կողմից ղեկավարվող ընկերության հետ ստորագրվել է պայմանագիր՝ շուկայականից շատ ավելի բարձր գներով 29 անվանում ապրանքատեսակների մատակարարման վերաբերյալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ