Շորթման մեջ մեղադրվող, ազգությամբ եզդի քրեական հեղինակություն Ջնդի Ամարյանը հունիսի 28-ին կալանքից ազատ է արձակվել: Այս մասին այսօր՝ հունիսի 29-ին, NEWS.am-ը տեղեկացավ նրա պաշտպան Գեղամ Հակոբյանից: Պաշտպանը նշեց, որ դատախազության որոշմամբ նրա խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ:
Հիշեցնենք, որ Ջնդի Մահմադի Ամարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (շորթում), եւ 02.04.2016 թվականից նա գտնվում է անազատության մեջ: