Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է ադրբեջանցի գործարարի սպանության կազմակերպման մեջ կասկածվող անձը։ Կասկածյալը 1971-ին ծնված տղամարդ է, որը նախնական վարկածի համաձայն՝ կազմակերպել էր սպանությունը եւ զենք տվել Էմիլ Հուսեյնովին՝ հանցագործությունն ավարտին հասցնելու համար։ Այս մասին հայտնում է haqqin.az–ը՝ վկայակոչելով life.ru կայքը։
Հունիսի 28-ին ոստիկանները ձերբակալել էին ադրբեջանցի գործարար Մարիֆ Իսմայիլովի սպանության կազմակերպման մեջ կասկածվողին։ Նրա դեմ խափանման միջոց ընտրելու հարցը դեռ քննվում է։
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգի Սոֆիյսկայա փողոցի վրա գտնվող շուկայում սպանվել էր առեւտրականներից մեկը։
Ականատեսների վկայությամբ՝ տղամարդը մոտեցել էր եւ սառնասրտորեն դատարկել ատրճանակի պահունակը եւ վերջում կրակել գլխին, որից հետո փորձել էր դիմել փախուստի, սակայն նրա հետեւից վազել էին եւ բռնել հանցագործության վայրից մոտ 500 մ հեռավորության վրա։