News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների հետ համագործակցությունը փորձում ենք ընդլայնել: Այս մասին այսօր՝ հունիսի 29-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Առաջին քայլերը տարիներ շարունակ իրականացվում են, հիմա մենք փորձում ենք ընդլայնել համագործակցությունը: Պաշտպանության նախարարի նոր տեղակալ է նշանակվել Դավիթ Փախչանյանը, որը նաեւ ռազմական արդյունաբերության պետական կոմիտեի նախագահն է. նա այս ոլորտի հետ լուրջ առնչություն ունի, լուրջ գիտելիքներ, ունակություններ ունի եւ այդ ոլորտի հետ համագործակցությունը շարունակելու ենք»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Հիշեցնենք, որ քառօրյա պատերազմից հետո պարզ դարձավ, որ Պաշտպանության նախարարությունը տարիներ շարունակ չի համագործակցել հայկական ընկերությունների հետ, որոնք տարբեր նորարարական մեթոդներ եւ սարքեր են առաջարկում՝ առաջին հերթին առաջնագծում կիրառելու համար: Ապրիլի վերջին ՏՏ ոլորտի մասնագետների եւ ՊՆ աշխատակիցների հանձնաժողով է ստեղծվել՝ պարզելու համար, թե ՏՏ ոլորտի նորարարություններն ինչքանով են կիրառելի հայոց բանակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել ՏՏ, կրթության, սոցիալական ոլորտներում «Սինոփսիսի» ակտիվ գործունեությունը
Սասին Ղազին նշել է, որ «Սինոպսիս Արմենիան» ընկերության մեծ ընտանիքում իր ուրույն և առաջատար դիրքն ունի, ինչը երկկողմ սերտ համագործակցության…
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախապատրաստում է միջոցառումների...
Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն (ֆոտո)
Պետությունը միշտ պատրաստակամ է և բաց բիզնեսի հետ երկխոսության համար...
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում վերաբաշխման միջոցով գումար...
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ