News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արագածոտնի մարզի Արուճ գյուղում ինքնասպանության փորձ կատարած 40-ամյա Վարուժան Ա.-ն հաճախ է ալկոհոլի ազդեցության տակ կռիվներ ու ծեծկռտուքներ սարքում ընտանիքում եւ գյուղում: NEWS.am-ի հետ զրույցում Արուճի գյուղապետ Բագրատ Մարտիրոսյանը նշեց, որ 40-ամյա տղամարդը երկու տարի առաջ է վերադարձել Ռուսաստանից եւ բնակվում է ծնողների հետ, իսկ սեփական տունը պարտքերի պատճառով գտնվում է կալանքի տակ: Գյուղապետը նշեց, որ Վարուժանն հաճախ է իր պահվածքի պատճառով անհանգստություն պատճառում համագյուղացիներին. «Անընդհատ ինքնասպանության փորձեր է կատարոմ, բայց իր վրա ուշադրություն հրավիրելու համար,  ամեն անգամ մի բան հորինում է»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 29-ին Արուճի 40-ամյա բնակիչն ալկոհոլի ազդեցության տակ փորձել է կախվելու միջոցով ինքնասպան լինել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ