News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ԵՄ կազմից Բրիտանիայի դուրս գալու որոշման ֆոնին Moody's Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը վատացրել է Մեծ Բրիտանիայի բանկային համակարգի վերաբերյալ կանխատեսումները՝«կայունից» դարձնելով «բացասական», ասվում է գործակալությաան հաղորդագրության մեջ, հաայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Անցած շաբաթ Մեծ Բրիտանիայում կայացել է ԵՄ-ին երկրի անդամակցության վերաբերյալ հանրաքվեն: Ըստ պաշտոնական տվյալների, ԵՄ-ից երկրի դուրս գալու օգտին է քվեարկել բրիտանացիների 51.9 տոկոսը:

Այս ֆոնին Moody's-ը իջեցրել է կանխատեսումները Բրիտանիայի ութ բանկերի ու շինարարական միությունների վերաբերյալ՝ «կայունից» դարձնելով «բացասական»: Այս ցանկում են հայտնվել մասնավորապես Barclays, HSBC Bank, Santander UK, TSB Bank բանկերը: Բացի դրանից վատացել է նաեւ Lloyds Bank-ի եւ Principality Building Society-ի համար կանխատեսումները՝ դրականից դառնալով կայուն:

«Մենք ակնկալում ենք, որ տնտեսության աճի տեմպերի նվազումը ու ԵՄ հետ Բրիտանիայի ապագա առեւտրային հարաբերությունների հարցում անորոշության ուժեղացումը կհանգեցնեն վարկերի պահանջարկի նվազմանը, վարկերի գծով ավելի բարձր կորուստների... Դա բացասական բնույթ կունենա հիմնական բանկերի համար, ինչն էլ արտահայտված է այսօրվա վարկանիշում»,- գրված է գործակալության հաղորդագրությունը:

Moody's-ը նաեւ նշում է, որ վարկանիշների վրա ազդել է նաեւ այն հանգամանքը, որ Brexit–ի պատճառով Բրիտանիայի ինքնիշխան վարկային վարկանիշի վերաբերյալ գործակալության կանխետսումները վերջերս վատացել էին: Կանխատեսումը կայունից բացասականի էր իջել, իսկ ինքը վարկանիշը հաստատվել է Аа1 մակարդակի վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ