News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռեզյումեում այնպիսի լուսանկարի տեղադրումը, որի վրա խորը լանջաբացվածք է երեւում, 19 անգամ մեծացնում է կնոջ` հարցազրույցի հրավիրվելու շանսերը, գրում է The Telegraph-ը` վկայակոչելով ֆրանսիացի գիտնականների հետազոտությունը

Փորձարկմանը երկու կին է մասնակցել, որոնք արտաքինից նման էին եւ վաճառքի ու հաշվապահական գործի ոլորտում գրեթե համանման հմտություններ եւ աշխատանքի փորձ ունեին: Նրանք ռեզյումեին լուսանկարներ էին կցում, որտեղ նրանց հագին կլոր կտրվածքով կամ խորը լանջաբացվածքով հագուստ էր:   

Երեք տարվա ընթացքում մասնակիցներից յուրաքանչյուրը 100 աշխատատեղի համար լուսանկար է ուղարկել լանջաբացվածքով եւ եւս 100 աշխատատեղի համար` ավելի ավանդական հագուստով: Պարզվել է, որ լանջաբացվածքով ռեզյումեները հարցազրույցի անհամեմատ ավելի շատ հրավեր են բերել, ընդ որում`  62-ով ավելի` վաճառքի ոլորտում եւ 68-ով` հաշվապահական հաշվառման ոլորտում:

«Աշխատանքից անկախ, լինի դա վաճառքի ոլորտը, որը ենթադրում է հաճախորդների հետ շփում, թե հաշվապահությունը, որը ենթադրում է գրասենյակում նստել, լանջաբացվածքով թեկնածուները ավելի մեծ ուշադրության են արժանացել: Այդ արդյունքները բավականին ցնցող են եւ տհաճ, բայց  դրանք անսպասելի չես կոչի», — հայտնել է փորձարկման հեղինակ Սեւակ Կերտեչյանը, նշելով, որ լրացուցիչ հետաքննություն անցկացնելու պլաններ կան, հայտնում է Gazeta-ն:  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ