News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Վրաստանի վարչապետի` Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն Ստամբուլից Թբիլիսի է թռել առաջին պայթյունից 15 րոպե առաջ, հայտնում է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը:

Երեքշաբթի մոտ 22:00-ին Ստամբուլում Աթաթուրքի անվան օդանավակայանի մուտքի, ելքի եւ կայանատեղիի մոտ որոտացած պայթյունները   36 մարդու կյանք են խլել, եւս 147-ը վնասվածքներ են ստացել:

«Երբ մենք Վրաստան ժամանեցինք, այդ ժամանակ իմացանք դրա մասին: Ինձ զանգեցին, իսկ հետո ես հաշվարկեցի, որ պայթյունը տեղի է ունեցել մեր օդ բարձրանալուց մի քանի րոպե անց», — պատմել է Աբաշիձեն Թբիլիսիի օդանավակայան հասնելով: 

Վրաստանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ստամբուլի օդանավակայանում զոհվածների եւ տուժածների շրջանում Վրաստանի քաղաքացիներ չկան, չնայած երկու տուժածի մասին տեղեկությունը տարածվել էր գիշերը: Այդ դեպքի պաշտոնական հաստատումներ դեռ չկան: 

Ստամբուլում Վրաստանի գլխավոր հյուպատոսարանը մշտական կապի մեջ է Թուրքիայի արտակարգ իրավիճակների առաջին արձագանքման խմբի հետ: 

Պայթյունների ընթացքում օդանավակայանում Վրաստանի քաղաքացիներ են եղել, որոնց հանդիպել է գլխավոր հյուպատոսը: Մի մասը գիշերը լքել է տարածքը: Նրանց տեղավորել են հյուրանոցներում, հայտնել է հեռուստաընկերությունը:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Ամենաշատ