News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը դատապարտել է Ստամբուլի օդանավակայանում նախօրեին երեկոյան տեղի ունեցած ահաբեկչությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Երեկ երեկոյան Ստամբուլում անմարդկային ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել, որի հետեւանքով սպանվել եւ վիրավորվել են բազմաթիվ մարդիկ։ Աղոթենք զոհերի համար, նրանց ընտանիքի անդամների համար եւ թանկագին թուրք ժողովրդի համար»,– ասել է պոնտիֆիկոսը՝ Առաքյալների պալատից դիմելով Սուրբ Պետրոսի հրապարակում հավատացյալներին։

Այս կապակցությամբ Ֆրանցիսկոս Պապը Աստծուն խնդրել է պաշտպանել խաղաղության ճանապարհին մեր քայլերը։

Հիշեցնենք, որ հունիսի 28-ի ուշ երեկոյան Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում ահաբեկչության հետեւանքով վիրավորների թիվը հասել է 239–ի, իսկ 41 սպանվածների մեջ 13 օտար երկրների քաղաքացիներ կան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ