News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը կոչ է արել արագացնել Իսպանիայի կազմից ինքնավար մարզի դուրս գալու գործընթացը: Այս մասին նա հայտնել է չորեքշաբթի Բարսելոնայում ՝ կատալոնական խորհրդարանում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Կատալոնիայի ղեկավարը քննադատել է ՝ 2014-ի նոյեմբերի 9-ին բնակչության շրջանում անկախանալու հարցով հարցում կազմակերպելու համար Կատալոնիայի նախկին առաջնորդ Արթուր Մասին դատելու մասին որոշումը: Նա նաեւ «ժողովրդավարության լրջագույն սկանդալներից» է անվանել Իսպանիայի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Խորխե ֆերնանդես Դիասի զրույցը Կատալոնիայի խաբեության դեմ պայքարի բաժանմունքի տնօրեն Դանիել դե Ալֆոնսոյի հետ: Մինչ այդ լրատվամիջոցները տարածել էին աուդիոձայնագրություն, որում զրուցակիցները իբրեւ քննարկում էին, թե ինչպես կարելի է որեւէ վարկաբեկող տեղեկություն ստանալ Կատալոնիայի երկու հիմնական անջատողական կուսակցությունների՝ Կատալոնիայի դեմոկրատական կոնվերգենցիայի ու Կատալոնիայի Ձախ հանրապետականների ղեկավարների վերաբերյալ:

«Ի՞նչ կարող ենք ասել: Հնարավորինս շուտ դուրս գալ Իսպանիայից, քանի որ լինելով նման պետության կազմում մենք երկար չենք դիմանա»,- ասել է Պուչդեմոնը: «Մի քանի տարի առաջ մադրիդյան դիվանագետներից մեկը, որը ի զորու չէր փոխել իրադրությունը, ասել էր՝ բասկե՛ր, կատալոնցինե՛ր, փախեք, ով կարող է»,- վստահեցնում է ինքնավարության ղեկավարը:

Կատալոնիան Իսպանիայի հյուսիս արեւելքում գտնվող ինքնավար ռեգիոն է: Վերջին տարիներին այնտեղ զգալիորեն ուժեղացել են անջատողական տրամադրությունները: 2014-ի նոյեմբերի 9-ին Կատալոնիայում բնակչության շրջանում հարցում է անցկացվել ինքնիշխանության մասին, որի ժամանակ բնակիչները պետք է պատասխանեին երկու հարցի՝ «Ուզում եք, որ Կատալոնիան դառնա պետություն» ու ( հաստատական պատասխանի դեպքում) «Ուզո՞ւմ եք, որ այդ պետությունը անկախ լինի»:

Այդ ժամանակ իր տեսակետն էր հայտնել 2.3 մլն մարդ ( քվեարկելու իրավունք ունեցողների մոտ 30 տոկոսը) որոնցից 80.76 տոկոսը հաստատական է պատասխանել երկու հարցին էլ: Հետո Իսպանիայի Սահմանադրական դատարանը այդ հարցումը հակասահմանադրական է ճանաչել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ