News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում հունիսի 28-ի ուշ երեկոյան տեղի ունեցած ահաբեկչությունը վերջին մի քանի ամիսների ընթացքում Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչական  գործողություններից ամենամեծն էր: Այս մասին այսօր՝ հունիսի 29-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ժամանակ¦ պարբերականի խմբագիր Արա Գոչունյանը: Նա նշեց, որ վերջին շրջանում միայն Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչությունների հետեւանքով արդեն հարյուրավոր զոհեր կան, Թուրքիայում բարդ շրջան է եւ թուրք հասարակությունը ահաբեկված է.

«Ստամբուլում  սարսափելի գիշերվանից հետո հասարակությունն ահաբեկված է, Թուրքիայի տարբեր շրջաններում ամեն օր ահաբեկչական գործողություններ են տեղի ունենում, իրավապահ մարմիններն անընդհատ գործողություններ են ձեռնարկում  իրավիճակը վերահսկելու համար, սակայն, տեսնում ենք, որ Թուրքիայի համար շատ բարդ շրջան է»,-ասաց Արա Գոչունյանը:

Նա նշեց, որ  Աթաթուրքի անվան օդանավակայանի գործունեությունն արդեն բնականոն հունի է վերադարձել եւ Թուրքիայի իշխանություններն արդեն հայտարարել են, որ  կասկածներ կան, որ «Իսլամական պետությունն» է ահաբեկչության հեղինակը:

Հիշեցնենք, որ Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում հունիսի 28–ի ուշ երեկոյան իրականացված ահաբեկչության հետեւանքով սպանվածների թիվը հասել է 41–ի, իսկ վիրավորների թիվը՝ 239–ի, իսկ 41 սպանվածներից 13-ը այլ երկրների քաղաքացիներ են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ