News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մոսկվան եւ Վաշինգտոնը չեն բանակցում հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) հարցերով: Ըստ ՌԻԱ Նովոստիի, այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակը:

«Ի դեպ, մնացյալ հարցերի մեծամասնության մասով նույնպես մեր օրակարգում երկխոսություն չկա: Ամերիկյան վարչակազմի որոշումն էր նախագահական հանձնաժողովի աշխատանքի դադարեցումը, որում մեծ թվով աշխատանքային խմբեր կային: Ամեն ինչ դադարեցվել է, ոչ մի երկխոսություն չկա, դա նրանց ընտրությունն էր»,- նշել է Սերգեյ Կիսլյակը:

Դեսպանը նաեւ հավելել է, որ Ռուսաստանն ուրախ կլինի երկխոսություն սկսել, երբ մյուս կողմի մոտ ցանկություն լինի լուծում փնտրել, որը կկարողանա հետաքրքրել ռուսական ղեկավարությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ