Facebook ընկերությունը հայտարարել է սոցցանցի ժապավենում նորությունների տրամադրման ալգորիթմի հերթական փոփոխության մասին. այսուհետ օգտատերերը ժապավենի սկզբում կտեսնեն իրենց մտերիմ ընկերների եւ հարազատների հրապարակումները: Այս մասին նշված է սոցցանցի բլոգում:
Ընդ որում, հատուկ ուշադրություն կդարձվի լուսանկարներին եւ տեսանյութերին: Ալգորիթմը կվերլուծի օգտատերերի ակտիվությունը: Այսպես, եթե մարդը հավանել է որպես ընտանիքի անդամ նշված օգտատիրոջ լուսանկարը կամ մեկնաբանություն թողել դրա տակ, Facebook-ը նրա լուսանկարները ժապավենի սկիզբ կտանիԼ
Ըստ Gazeta-ի, նոր ալգորիթմը կսկսի գործել առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում: