News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ հեռախոսազրույցում շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործում ներդրման համար: Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն, զրույցը կայացել է թուրքական կողմից նախաձեռնությամբ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Թուրքիայի նախագահն անկեղծորեն շնորհակալություն է Ղազախստանի նախագահին անգնահատելի ներդրման եւ հսկայական աշխատանքի համար՝ ուղղված Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերությունների կարգավորմանը»,- հաղորդել են մամուլի ծառայությունում:

Հաղորդագրության համաձայն, Էրդողանը Նազարբաեւին տեղեկացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին եւ «հույս հայտնել, որ Անկարայի եւ Մոսկվայի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ նախանշված բոլոր քայլերը կիրականացվեն»: Էրդողանը նաեւ Նազարբաեւին հրավիրել է առաջիկայում Թուրքիա այցելել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ