News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Աշխատանքային այցով Վաշինգթոնում գտնվող «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը հունիսի 29-ին պետդեպարտամենտում հանդիպում է ունեցել Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ։

«Համախմբում» կուսակցությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների նոր փուլին առնչվող հարցերը եւ հնարավոր զարգացումները։

Օսկանյանն իր գնահատկանն է տվել 4-օրյա պատերազմի դրդապատճառներին եւ դրանից հետո ստեղծված իրավիճակին, ինչպես նաեւ՝ ներկայացրել իր տեսակետները նոր իրավիճակում հակամարտության կարգավորման վերաբերյալ:

Մինչեւ այդ հանդիպումը՝ հունիսի 28-ին, Օսկանյանը հանդիպել էր Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի օրենսդրական հարցերով օգնական Բրիթանի Բեյլոյի հետ, որի ընթացքում, ի լրումն արտաքին հարաբերություններին առնչվող հարցերի, խոսվել է Հայաստանի ներքաղաքական զարգացումների մասին:

Առաջիկայում Վարդան Օսկանյանը հանդիպումներ կունենա նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ