News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ գործող նախագահ եւ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, Հարավային Կովկասի երեք երկրներ իր պաշտոնական այցի շրջանակներում գտնվելով Հայաստանում, այսօր այցելեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակ՝ քննարկելու վերջինիս աշխատանքն ու գործունեությունը եւ հանդիպելու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

Շտայնմայերին ողջունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովը։

«ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը սերտորեն համագործակցում է Հայաստանում պետական կառույցների ու քաղաքացիական հասարակության հետ եւ ողջունում է գործող նախագահի այս այցը: Քաղաքացիական հասարակությունը կարեւոր դերակատարում ունի Հայաստանում ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության բարձրացման, ոստիկանություն-հասարակություն գործընկերության բարելավման, ինչպես նաեւ կանանց ու երիտասարդության ներգրավվածության եւ զանգվածային լրատվամիջոցների ազատության խթանման գործում»,- ասել է Ավակովը։

Գործող նախագահն իր գնահատանքն է հայտնել բոլոր երեք հարթություններում գրասենյակի գործունեության վերաբերյալ եւ գովել սերտ համագործակցությունը Հայաստանի հաստատությունների հետ:

Ավելի վաղ, Հայաստան կատարած իր այցի առաջին օրը՝ հունիսի 29-ին, Շթայնմայերը հանդիպումներ է ունեցել երկրի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը սերտորեն համագործակցում է պետական գործընկերների, քաղաքացիական հասարակության եւ Հայաստանում այլ դերակատարների հետ՝ աջակցելու գործունեությանը տարբեր ոլորտներում, ներառյալ՝ օրենսդրական եւ քրեական արդարադատության արեփոխումներ, պայքար կոռուպցիայի դեմ, միգրացիոն քաղաքականություն, տնտեսական ինտեգրում, բնապահպանական գործունեություն, մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացում, լրատվամիջոցների ազատություն, տեղեկատվության հասանելիություն, գենդերային հավասարություն, աջակցություն ոստիկանության եւ անվտանգության ոլորտի բարեփոխմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ