News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Sotheby's աճուրդի տունը չի կարողացել վաճառել աշխարհի ամենամեծ ալմաստը՝ Lesedi la Rona–ն, որը կշռում է 1109 կարատ։

Թենիսի գնդակի չափի ալմաստը գտել էին 2015-ի նոյեմբերին Բոտսվանայի Karowe հանքում, որը պատկանում է կանադական Lucara Diamond Corp ընկերությանը։ Քարի անունը թարգմանաբար նշանակում է «Մեր լույսը»։

Ալմաստը գնահատվում է 50 մլն ֆունտ ստեռլինգ՝ ավելի քան 70 մլն դոլար։ Լոնդոնում նախօրեին կայացած աճուրդում սակարկությունները դադարեցվել էին այն բանից հետո, երբ գինը չէր հատել 61 մլն դոլարի շեմը, փոխանցում է «Ինտերֆաքս»–ը՝ վկայակոչելով աճուրդի կազմակերպիչներին։

Lesedi la Rona–ն հիմա համարվում է աշխարհի խոշորագույն ալմաստը։ Այն զիջում է միայն 1905-ին ՀԱՀ–ում հայտնաբերված Cullinan ալմաստին, որն ի սկզբանե 3106 կարատ քաշ ուներ, սակայն հետո այն մի քանի կտորների բաժանեցին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ