News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը  հունիսի 30-ի իր նիստի ժամանակ պահուստային հիմնադրամից 41.746 մլն դրամ է հատկացրել Շիրակի մարզի աշխատակազմին: Գումարը ծախսվելու է հորդառատ անձրեւների ու ջրհեղեղների հետեւանքով Արթիկ քաղաքի կրած վնասի  փոխհատուցման համար: 22.350 մլն դրամը նախատեսված է քաղաքի բնակիչների համար, որոնց անշարժ գույքը տուժել է աղետի հետեւանքով: 2430.2 մլն դրամ է հատկացվել ցանքատարածություններին, նաեւ ընտանի կենդանիներին հասցված վնասի փոխհատուցման համար: 16965.8 մլն դրամ էլ հատկացվել է Արթիկ քաղաքի ջրահեռացման համակարգի մաքրման համար:

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին վարարել էր Ղարանղու գետը, խոշոր գլաքարերի կուտակումներ էին առաջացել Մովրովի եւ Բմբուլենց սելավատարերում, ինչի հետեւանքով ջրալցվել էին Արթիկի փողոցները:

Ջրալցվել էր նաեւ Արթիկի թիվ 2 մանկապարտեզը, որտեղից փրկարարները դուրս էին բերել 70 երեխայի եւ 27 աշխատակցի,  որոնց տեղափոխել էին անվտանգ տարածք, իսկ ջրալցված 13 շենք շինություններից՝ 60 բնակչի, որոնք տեղափոխվել էին հարազատների բնակարաններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ