58-ամյա Եղիշե Խաչատրյանի (հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու) սպանության գործով կալանավորված Արարատ Նիկողոսյանը կշարունակի մնալ անազատության մեջ: NEWS.am-ի հետ զրույցում Արարատ Նիկողոսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը նշեց, որ ՀՀ Վերաքննիչ դատարանն այսօր` հունիսի 30-ին, մերժել է Արարատի խափանման միջով կալանքը փոխելու պաշտպանի բողոքը:
Հիշեցնենք, որ հունիսի 4-ին, ժամը 23-ին, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1958 թ. ծնված Եղիշե Խաչատրյանի եւ ճանապարհատրանսպորտային երթեւեկության կանոնները խախտած ավտոմեքենայի վարորդի եւ ուղեւորների միջեւ Նուբարաշենի խճուղու թիվ 1/5 հասցեի մոտ տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ընթացքում ստացած մարմնական վնասվածքներից Եղիշե Խաչատրյանը մահացել էր:
Նույն գործով կա կալանավորված եւս երեք քաղաքացի` Արտաշես Չիչոյանը, Խաչիկ Կոսյանը եւ Յուրի Հ-ն: